Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրություն, որը չի բացառում վնասվածքներ ստանալու հավանականությունը

07.07.2018

Բելառուսի Դուդուտկա թանգարանային համալիրում շուտով կայանալիք միջնադարյան մշակույթի և երաժշտության «Մեր Գրյունվալդը» 10-րդ միջազգային թատերականացված փառատոնում, այդ երկրի Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ, կկայանան լրիվ հպումով նիզակամարտի մրցումներ՝ համաձայն 15-րդ դարի ասպետական միջոցառումների կանոնների: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «belta.by»-ին:

Մրցույթի մասնակիցները կհանդերձավորվեն միջնադարյան ասպետների զրահներով, կզինվեն ամբողջական փայտից պատրաստված երկար նիզակներով, որոնց վրա, սուր և ծակող գեղարդի փոխարեն ամրացված կլինի կլոր մակերեսով տափակ երկաթե ծայրակալ:

Փառատոնի կազմակերպիչները տեղեկացրել են, որ նախկինում այսպիսի միջոցառումներն ունեցել են թատերականացված բնույթ, որի ժամանակ ցուցադրվել են նիզակին տիրապետելու և ձի վարելու հմտությունները: Իսկ այժմ կկայանա լրիվ հպումով իսկական մենամարտեր:

«Սա բավականին վտանգավոր, էքստրեմալ դիսցիպլին է: Կարող են արձանագրվել շատ լուրջ վնասվածքներ ստանալու դեպքեր: Այդ պատճառով էլ սրանով կարող են զբաղվել միայն շատ լավ նախապատրաստված մարտիկները»,- ասել է փառատոնի կազմակերպիչներից Ալեքսանդր Ռակը:

Նա նաև նշել է, որ այսօր աշխարհում կան ընդամենը երկու տասնյակ հեծյալ ասպետներ: Դուդուտկայի փառատոնին կմասնակցեն նրանցից 6-ը կամ 8-ը: Բելոռուսիայում այսօր կան նիզակամարտի համար նախապատրաստվող 3 ասպետ, որոնցից միայն մեկն է այսօր պատրաստ հանդես գալու փառատոնում: Մնացածները պետք է ժամանեն Ռուսաստանից:

Աշխարհում այսպիսի մրցումներ անցկացվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ավստրալիայում: Բելոռուսը այս ցանկում շուտով կդառնա 4-րդ երկիրը:

Ասենք, որ հեծյալների նիզակամարտը փառատոնի միջոցառումներից ամենագլխավորը չէ: Կենտրոնական իրադարձությունը կդառնա Գրյունվալդի մոտ տեղի ունեցած ճակատամարտի բեմադրությունը, որի ժամանակ կներկայացվեն տարբեր մարտական դասավորություններով և միջնադարյան զինատեսակներով զինված հետիոտն ու հեծելազորային զորաջոկատների ընդհարումների բեմադրություններ:

Միջնադարյան մշակույթի և երաժշտության Դուդուտկայի 10-րդ միջազգային փառատոնը տեղի կունենա հուլիսի 21-ին և 22-ին:








Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 829 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ