Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գալինա Վոլչեկը ներկայացման ողջ ընթացքում հեկեկացել է

01.31.2019


Մոսկվայի Օլեգ Տաբակովի թատրոնը, որի ղեկավարությունը ռուսաստանցի նշանավոր այդ արտիստի մահից հետո ստանձնել է հայտնի դերասան Վլադիմիր Մաշկովը, իր հանդիսատեսին է ներկլայացրել Ալեքսանդր Գալիչի «Մոտրոսկայա տիշինա» ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ պիեսի համար ճակատագիրը ընտրել էր բավականին դժվարամատչելի ճանապարհ:

Սկզբում այն թատրոնում հայտնվել է 1958թ.-ին: Դա այն ժամանակ էր, երբ մոսկովյան թատերական միջավայրը նոր-նոր համալրվել էր ևս մեկ ստեղծագործական կոլեկտիվով՝ «Սովրեմեննիկ» թատրոնով: Սակայն պիեսն այդ բեմադրական փորձերից ավելի երկար պատմություն չունեցավ: Պետական և կուսակցական գրաքննությունը այն արգելեց: Այս ստեղծագործությանը հնարավոր եղավ կրկին անդրադառնալ միայն 30 տարի անց՝ Օլեգ Տաբակովի նկուղային թատրոնում, որտեղ գլխավոր դերը մեծ արտիստը և ռեժիսորը վստահեց Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի երիտասարդ շրջանավարտներին՝ Վլադիմիր Մաշկովին և մյուսներին:

Եվ հիմա, 2019թ.-ին Վլադիմիր Մաշկովը կրկին անդրադարձել է մոտ 30 տարվա վաղեմության ներկայացմանը՝ այս անգամ, արդեն, իր ղեկավարած թատրոնում:

Ներկայացումը ցուցադրվել է հունվարի 27, 29 և 30-ին: Երեք օրերին էլ դահլիճը լեփ լեցուն է եղել: Բեմադրությունը ունեցել է հսկայական հաջողություն:

Այդ մասին ներկայացմանը որպես հանդիսատես մասնակցած «Սովրեմենիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը նշել է, որ սա Վլադիմիր Մաշկովի և նրա խաղընկերների հաղթանակն է: «Ես գիտեի, որ այն լավն է լինելու, սակայն չէի կարծում, որ ես կհեկեկամ գրեթե ողջ ներկայացման ընթացքում»,- խոստովանել է Վոլչեկը՝ նշելով, որ իրենից ոչ պակաս ներկայացման ընթացում արցյունքները չի կարողացել զսպել նաև շատ բան տեսած ու լսած ընկերուհին:

Ավելացնենք, որ Գալինա Վոլչեկին տասնամյակներ առաջ վստահված է եղել «Մոտրոսկայա տիշինա» ներկայացման գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Ռոզա Գուրևիչի դերը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 767 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ