Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

22-ամյա Միհրան Աղաջանյանը Լոնդոնում կներկայացնի Ռուսաստանը

Լոնդոնում, գոյության 22 տարիների ընթացքում առաջին անգամ կայանալիք երիտասարդ վոկալիստների «Operalia» մրցույթում Ռուսաստանը կներկայացնեն 22-ամյա տենոր Միհրան Աղաջանյանը, 26-ամյա սոպրանո Դիլյարա Իդրիսովան և 30-ամյա սոպրանո Իլոնա Մաթարաձեն: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Մրցույթում, որ կայանալու է հուլիսի 13-19-ին Լոնդոնի Քոնվենտ-Գարդենի նշանավոր «Royal Opera House»-ում, կմասնակցեն 20 երկրներից ժամանած 40 երգիչ-երգչուհիներ:

Մրցույթի նպատակն է հայտնաբերել օպերային երգարվեստի շնորհներով օժտված երիտասարդ կատարողների և օժանդակել նրանց մասնագիտական ինքնահաստատմանը:

«Operalia» միջազգային մրցույթը ստեղծել է նշանավոր տենոր Պլասիդո Դոմինգոն: Թեև նա չի մասնակցում երգիչների կատարողական վարպետության գնահատմանը, սակայն մրցույթի ընթացքում զբաղվում է նրանց մասնագիտական խորհուրդներ մատուցելով: Մրցույթը, ըստ ծրագրի, նախատեսված է ավարտել գալա համերգով, որին կմասնակցեն առավել աչքի ընկած 10երգիչ-երգչուհի, իսկ նվագախումբը կղեկավարի հենց ինքը՝ մաեստրո Պլասիդո Դոմինգոն:

Պլասիդո Դոմինգոն ծնվել է 1941 թ.-ի հունվարի 21-ին՝ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Առաջին անգամ նա բեմ է բարձրացել 1959 թ.-ի մայիսի 19-ին: Այդ օրը Գվադալահարայի «Teatro Degollado» թատրոնում նա կատարել է երկրորդական դերերգ: Դոմինգոն իր առաջին մեներգը կատարել է «Տրավիատա» օպերայում՝ Ալֆրեդոյի դերում:

«Operalia» միջազգային մրցույթը առաջին անգամ տեղի է ունեցել 1993 թ.-ին՝ Փարիզում: Դրանից հետո այդ միջոցառման համար բեմահարթակներ են տրամադրել Մեխիկոն, Մադրիդը, Տոկիոն, Պուերտո-Ռիկոն, Լոս-Անջելեսը, Մոսկվան և Բուդապեշտը:
    Դիտվել է 827 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ