Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր «Մաքբեթ», որը դուրս է գալիս իր սովորական տարածությունից

06.21.2018

Նախօրեին՝ հունիսի 20-ին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի երաժշտական թատրոնում կայացել է շեքսպիրյան «Մաքբեթ» ողբերգության նոր բեմադրության պրեմիերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Մինչև միմյանց անընդմեջ հաջորդող պրեմիերային 3 ցուցադրությունները, թատրոնի «Ստուդիա» նախագծի շրջանակներում երկու օր հանդիսատեսների համար կազմակերպվել են դասախոսություններ: Տեսական այդ շարքը ուներ «Մաքբեթը և կինոն», ««Մաքբեթը»՝ օպերա», «Մաքբեթը»՝ պիես», «Ինչու են 20-րդ դարի կոմպոզիտորները այդքան շատ սիրում Շեքսպիրին» թեմատիկ ուղղվածություն:

Իտալացի հանճարեղ կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի երաժշտությամբ «Մաքբեթ» օպերան, որի բեմադրությունն իրականացրել է հայտնի ռեժիսոր Կամա Գինկասը, իր տեսակի մեջ ոչ միայն յուրահատուկ է, այլև, թերևս, մասշտաբաններով եզակի է ռուսական երաժշտական թատրոնի պատմության մեջ: Իսկ ինչ վերաբերում է բեմադրիչի և «Մաքբեթի» միջև գոյություն ունեցող հոգևոր և գործնական առնչություններին, ապա այն, իրականում, սկսվում է 1997թ.-ից, երբ Գինկասը Ֆինլանդիայի մայրաքաղաքի մունիցիպալ թատրոնում շեքսպիրյան գլուխգործոցն առաջին անգամ նյութականացրեց բեմում: Այդ ժամանակ ամենուր ռեժիսորները դասականների ներկայացրած գործողությունները տեղափոխում էին ժամանակակից կյանքի տիրույթներ:

Սական այս օպերային ներկայացման մեջ Գինկասը հանդիսատեսին առաջարկում է մաքբեթյան հոգևոր ու ֆիզիկական տվայտանքներն ու ողբերգությունը վերապրել նախապատմական ժամանակաշրջանում:

Նկարիչ Սերգեյ Բարխինի պատկերած բեմադրության միջավայրն առավել շատ հիշեցնում է Մարսի բնապատկերը: Եվ այս անձուկ ու լերկ միջավայրը անմիջապես փոխում է հայտնի շեքսպիրյան միջավայրի սովորական ասոցիացիաները, գործողությունների զարգացման ընթացքում առաջացնելով նոր և անծանոթ պատրանքներ:

Եվ ներկայացումն, իրոք, դուրս է գալիս իր սովորական տարածությունից:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 830 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ