Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսները միմյանցից խլում էին խոսափողը կամ էլ բղավում էին տեղից

08.26.2014

Նոր՝ 2014-2015թթ. թատերաշրջանում, մոսկվացի հանդիսականները «Տերիտորիա» թատերական փառատոնի շրջանակներում, հնարավորություն կունենան հաղորդակցվել Բեռլինի «Շաուբյունե» թատրոնի վերջին նվաճումներից մեկին՝ Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին» պիեսի ներկայացմանը, որը բեմադրել է այդ թատրոնի լեգենդար ղեկավար, ռեժիսոր Թոմաս Օստթերմայերը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը:

Իբսենի ստեղծագործությունը օլիգարխիայի և իշխանության դավադրության, ժողովրդավարության մահվան մասին է, որը ռեժիսորը վերաշարադրել է «ըստ օրվա հրատապության» և կենդանի քննարկման դաշտ է փոխադրել Եվրամիության զարգացման հնարավոր ուղղությունները՝ նրան կլանող տնտեսական ճգնաժամի մերօրյա պայմաններում:

Այս ներկայացումը Ֆրանսիական Ավինյոն քաղաքում կայացած թատերկան ստուգատեսի վերջին խոշորագույն իրադարձություններից է: Ավինյոնում կայացած բեմադրության ժամանակ հանդիսատեսները ակամա միացան թատերախաղին ու դրանում քննարկվող թեմային: Նրանք վիճաբանում էին ժողովրդավարության ներկա վիճակի, իրենց երկրում իրականացվող սոցիալական ծրագրերի մասին, միմյանց ձեռքից խլում էին խոսափողը կամ էլ պարզապես բղավում էին նստած տեղից: Այսինքն, ներկայացումը հանդիսատեսին իրոք վերածում է ներկայացման մի մասի և քննարկումը աստիճանաբար և սահուն ընթացքով վերածում է հանրահավաքի:

Օսթերմայերը «մոդեռնացրել» է դոկտոր Սթոքմանին՝ նրան վերածելով նյութապես ապահվված հիպսթերի, ով ընկերների հետ ելույթ է ունենում երաժշտական խմբում, իսկ գիտությամբ զբաղվում է բացառապես հաճույքի համար: Ջրի թունավորման մասին փորձաքննության տվյալները նա հանրությանը փորձում է ներկայացնել տղայական ինքնամոռացությամբ: Բայց «հակամարտություն» խաղն ավելի ու ավելի մեծ արագություն է ձեռք բերում և, ահա, ողջ քաղաքը (այդ թվում նաև հանդիսասրահը) արդեն քաղաքապետի կողմում են, ում բնապահպանական աղետն ավելի քիչ է հուզում, քան աշխատատեղերի կրճատումը:

Իսկ Սթոքմանի ուղղությամբ թռչում է ցեխաջրի գուղձը...

Ըստ ռուսական «Տերիտորիա» փառատոնի պաշտոնական կայքի Թոմաս Օսթերմայերը այսօրվա Իբսենին բացահայտող բեմադրիչն է: «Նրա ուղղագիծ ռեժիսուրայում չկան կիսաակնարկներ և նրբերանգներ»: Սակայն կայքը նշում է, որ «Իբսենը նրա մոտ միշտ անցնում է ժամանակակից դրամատուրգներից որևէ մեկի մշակման միջով»:

«Ժողովրդի թշնամին» արտագրել է Ֆլորիան Բորխմայերը: Իբսենյան դոկտոր Սթոքմանը, քաղաքում հարգված մարդը, ընտանիքի հայրը նրա մոտ վերածված է «հիպիի», ով տակավին վերջերս է հայր դարձել:

Դրամատուրգն ու ռեժիսորը այսօրվա համար կիրառում են Սթոքմանի այն գաղափարախոսությունը, որ «մեծամասնությունը միշտ ճիշտ չէ», հուսալով, որ հանդիսասրահը կբաժանվի այդ գաղափարախոսությանը կողմ և դեմ երկու մասի և իրենց նախանշած հանրահավաքը տեղի կունենա: (Դիտել տեսահոլովակը)



    Դիտվել է 1063 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ