Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչ պետական թատրոնների գոյությունը հարցականի տակ է

06.09.2020


Ռուսաստանի շատ մասնավոր թատրոններ չեն կարողանա հաղթահարել COVID-19 հարուցած բարդությունները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Անտրեպրիզային շատ նախագծերի և մյուզիքլների համար այսօրվա ֆինանսական կորուստները մահացու են Սանիտարական սահմանափակումների և մարդկանց միջև անհրաժեշտ հեռավորությունը պահպանելու պարագայում ամբողջությամբ լցված դահլիճներ ապահովելը անհնար է; Այդպիսի պայմաններում աշնանը նոր թատերաշրջան բացելը շատ նախագծերի դեպքում դառնում է անիմաստ։

Ասենք որ Ռուսաստանում բյուջեից օժանդակություն ստանալու հնարավորություն ունեն միայն պետական թատրոնները, իսկ մասնավոր ստուդիաների և անտրեպրիզների մեծ մասը նույնիսկ դեռ չեն ձևակերպված որպես փոքր կամ միջին բիզնես, այլ գոյատևում են որպես ոչ առևտրային կազմակերպություններ։

Ռուսաստանցի թատերական գործիչները որպես այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհ առաջարկում են, որ նման կազմակերպությունները օգտվեն որոշ զեղջերից, հավասարացվեն սոցիալապես անհրաժեշտ հաստատություններին կամ էլ վերաձևակերպվեն իբրև փոքր ձեռնարկություն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 905 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ