Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամենահին թատրոնների փառատոնը փոխել է իր ձևաչափը

09.14.2018


Այսօր, սեպտեմբերի 14-ին, Սանկտ-Պետերբուրգում աշատանքները կսկսի «Ալեքսանդրինյան» 12-րդ միջազգային թատերական փառատոնը: Այս ֆորումն իր պատմության մեջ առաջին անգամ, կներկայացնի ոչ թե տարբեր երկրների ամենահին թատրոնների, այլ փորձարարական բեմադրություններ: Այդ մասին Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vk.com»-ին:

Ֆոկինը տեղեկացրել է, որ այս փառատոնը նվիրվում է իրենց թատրոնի նոր բեմին, որը ստեղծվել է որպես փորձարարական հարթակ և այդ դերում արդեն ինքնահաստատվել է: Այդ պատճառով էլ փառատոնը փոխել է իր ձևաչափը և հիմնականում կծավալվի Նոր բեմում: Հանդիսատեսները այստեղ կծանոթանան հրատապ թատրոնի տարբեր ձևերի:

Այդպիսի մի փորձարարական ներկայացում փառատոնի կազմակերպիչները կներկայացնեն այսօր: Ալեքսանդրինյան թատրոնի պատմական բեմում կցուցադրվի «Սիրանո դ Բերժերակի» բոլորովին նոր մի ընթերցում: Ալեքսանդրինյան թատրոնի գլխավոր ռեժիսոր Նիկոլայ Ռոշչինը Էդմոն Ռոստանի դասական աշխատանքը ներկայացնում է, ոչ թե բանաստեղծական չափով ու հանգով, այլ տողացի թարգմանությամբ: Ըստ նրա, դա արվել է 19-րդ դարի դասական տեքստին ժամանակակից հնչողություն հաղորդելու համար:

Փառատոնում հանդիսատեսի դատին կներկայացվեն նաև բեմադրական աշխատանքներ, որոնք ստեղծվել են, կարծես, տարբեր ժանրերի հատման կետում: Դրանք յուրահատուկ միջժանրային արվեստի դրսևորումներ են, որոնցից են, օրինակ, «Դեմագոգը», «Էթիկետ» և մի շարք այլ ներկայացումներ:

Փորձարարական ոգով և հագեցած ծրագրով թատերական փառատոնը կեզրափակվի սեպտեմբերի 30-ին: Այդ օրը բեմը կտրամադրվի պետերբուրգյան ոչ պետական այն թատրոններին, որոնք այս կամ այլ կերպ կապված են Ալեքսանդրինյան թատրոնի Նոր բեմի և նրա փորձարարական սկզբունքների հետ::

    Դիտվել է 796 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ