Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ով էր այդպիսի կանացի գեղեցկությունը կերպավորում 1661թ.-ին

06.22.2017


«Ես ինչ-որ ժամանակաշրջանից սկսած այնքան էլ չեմ սիրում այսպես կոչված «մաքուր» ժանրի պիեսներ»,- օրերս հայտարարել է Մոսկվայի «Տաբակերկա» թատրոնում ամերիկացի դրամատուրգ Ջեֆրի Հաթչերի «Քինասթոն» պիեսը բեմադրող ռիժիսոր Եվգենի Պիսարյովը:

Պիսարյովը նշում է, որ կյանքը շատ բազմազան է ու անսպասելիություններով լիքը ( և ուրախով , և տխուրով միաժամանակ), իսկ ամերիկացի գրողի պիեսը բևեռային է, քանի որ «սկսվում է որպես կոմեդիա, հետո վերածվում է դրամայի, իսկ հետո հասնում է գալիս կյանքի ու ստեղծագործելու վերամբարձ մտորումների, մարդու և դերասանի նախախնամության մասին մակարդակի»:

Պիսարյովը նշում է, որ «Քինասթոնը» մեծ ձևաչափի պիես է, որն ինչ-որ տեղ նման է շեքսպիրյան քրոնիկոնի, որտեղ կան և կատակերգական կերպարներ և տեսարաններ, և դրամատիկական իրավիճակներ: Երկխոսությունները կարճ ու պարզ չեն, ինչպես ժամանակակից պիեսներում կիամ սերիալների սցենարներում, Պիեսը ռիթմիկացված է, այստեղ կատակերգությունը և դրաման սահմանակցված են:

Մի քանի տարի առաջ գրված ստեղծագործությունը մեծ հաջողությամբ բեմադրվել է Բրոդվեյում, էկրանավորվել է: Այն բառացի թարգմանությամբ ունի այս վերնագիրը. «Կատարյալ կանացի բեմական գեղեցկություն»: Իսկ ով էր այդպիսի կանացի գեղեցկությունը կերպավորում 1661թ.-ին, անգլիայի թագուհու իշխանության Ռեստավրացիայի ժամանակների Լոնդոնյան բեմահարթակներում: Անշուշտ տղամարդիկ: Այդպիսին էր ավանդույթը՝ կանանց դերերը խաղում էին տղամարդ դերասանները:

Այս պիեսը հենց այդ դերասաններից մեկի՝ Էդվարդ Քինասթոնի մասին է:

Քինասթոնը իրական դեմք է, անգլիացի դերասան, որը նկատելի հետք է թողել բրիտանական թատրոնի մեջ: Նրա խաղացած տիկնանց կերպարները հավասարաչափ հուզել են թե տղամարդկանց և թե կանանց: Նա համընդհանուր սիրելի էր:

Եվ ահա Անգլիայի թագավոր Կառլոս 2-րդի հրամանով թատրոններում կանանց դերերը պետք է խաղան միայն կին դերասանուհիներ: Իսկ միթե դա ինտրիգներ հյուսելու պատճառ չի կարող լինել: Իհարկե կարող է: Ընդ որում դրանք առաջանում են ոչ միայն թատրոններում, այլև պալատում:

Բեմադրության հեղինակները հանդիսատեսին տեղափոխում են թատրոնի հանելուկային մթնոլորտ, որտեղ այնքան ճշգրիտ է արտացոլվում իրական կյանքի դրամատուրգիան՝ իր թռիչքներով և անկումներով, լրջությամբ և հումորով, արցունքներով և ծիծաղով:

Էդվարդ Քինասթոնի դերը մարմնավորել է «Տաբակերկայի» դերասան Մաքսիմ Մատվեևը:
    Դիտվել է 788 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ