Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոք֊օպերա՝ ըստ դասականի «Ոճիր և պատիժ» վեպի

07.01.2021

Ռուսական գրականության դասական Ֆյոդոր Դոստոևսկու 200֊ամյա հոբելյանի կապակցությամբ ռոք֊օպերայի է վերածվել նրա նշանավոր «Ոճիր և պատիժ» վեպը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Բեմադրությունն իրականացնող ռեժիսոր Օլգա Մալիկովան պատմել է, որ հերոսների ընտրության համար կատարել են քասթինգ, որով արդեն անցել է 100 մարդ։ Այդ գործը կշարունակվի նաև մոտ օրերս։ Նա նաև նշել է, որ քասթինգի երկրորդ փուլով կդիտարկվեն ևս 300 թեկնածու֊դերասաններ։

Ռոք֊օպերան գրել է կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը, իսկ նվագախումբը կղեկավարի իսպանացի դիրիժոր Սեզար Ալվարեսը։

Ասենք, որ սա Դոստոևսկու վեպի թեմաներով օպերա ստեղծելու առաջին դեպքը չէ։ Առաջին անգամ հայտնի ստեղծագործության մոտիվներով օպերայի լիբրետո են գրել ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին և Յուրի Ռյաշենցևը։ Այդ ներկայացումը բեմադրվել և 2016թ․֊ին՝ Մոսկվայի մյուզիքլի թատրոնում։

«Ոճիր և պատիժ» ռոք֊օպերայի պրեմիերան նախատեսվում է 2021թ․֊ի նոյեմբերի 3֊ին Սանկտ֊Պետերբուրգում, Էրմիտաժային թատրոնում։



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 683 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ