Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրոդվեյում ռոքնռոլը «Spotify web»֊ի փոխարեն բարձրացրել են թատերական հարթակ

04.23.2024


Նյու֊Յորքցի հանդիսատեսները և թատերական Բրոդվեյը կարոտել են ռոք երաժշտությունը։ Այդ կարոտը փարատելու նպատակով միանգամից երեք թատրոններում այդ երաժշտական ժանրի լեգենդար երգերն ու մեղեդիները բարձրացվել են բեմ։ Այսօր մեգապոլիսի հայտնի թատերական միջավայրում երեք թատրոններ ցուցադրում են երեք շատ տարբեր շոուներ, որոնք ներառում են ռոք երաժշտություն, «բազմազան և հուզիչ ժանր, որը երբեք չի հնանում»։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « newyorktheatreguide.com»֊ին։

Այդ բեմադրություններից մեկը «Ռոքնռոլի սիրտը» նոր մյուզիքլն է Ջեյմս Էրլ Ջոնսի թատրոնում, մյուսը՝ «Ստերեոֆոնիկ» նոր շոուն է «Գոլդեն» թատրոնում և երրորդը «Ով է Թոմմիի վերածնունդը» Նիդերլանդեր թատրոնում։

«Դա, իհարկե, կապված է կարոտի հետ», - ասում է, «The Heart of Rock and Roll»-ի տնօրեն Գորդոն Գրինբերգը , որը ներկայացրել է ամերիկյան ռոքի նշանավոր դեմքերից մեկի՝ Հյուի Լյուիսի երգերի նորությունները: Այդ շոուն, ըստ նրա ոգով համեմատելի է Պրուստի ստեղծագործությունների հետ։ Նա նաև նշել է, որ իրենց «․․․․շոուի յուրաքանչյուր երգ յուրահատուկ հիշողություն է բերում»։

Գրինբերգը կարծիք է հայտնել, որ ռոք երգերը, «Spotify web» խաղարկիչով լսելու փոխարեն, տեղադրելով թատերական բեմի համատեքստում, թույլ է տալիս ռոք երաժշտությունը ընկալել թարմ ձևերով: Նա շեշտել է, որ «Զվարճանքի մի մասն էլ այն բախումն է, թե ի՞նչ կարող է նշանակել երաժշտությունը հանդիսատեսի համար և ինչպե՞ս է այն օգտագործվում շոուի մեջ»:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 27 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ