Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այդ ժամանակ մարդը չի էլ մտածում ազատության մասին

11.22.2018


Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը ներկայացրել է ժամանակակից դրամատուրգ և ռեժիսոր Անդրեյ Մաքսիմովի «Բրյուսով փակուղի» բեմադրությունը, որի հիմքում ընկած են Վալերի Բրյուսովի բանաստեղծությունները և մի շարք արձակ ստեղծագործություններ («Կնոջ օրագրի վերջին էջեր« պատմվածքը և այլն): Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ներկայացումն սկսվում է ողբերգությամբ: Հերոսուհին՝ Նատալիան, կորցնում է ամուսնուն՝ Վիկտորին: Նրան սպանում են սեփական տան մեջ, և Նատալիան հայտնվում է երկու այլ տղամարդկանց՝ նկարիչ Մոդեստի և երիտասարդ հեղափոխական Վլադիմիրի արանքում: Կինը մոտ հարաբերությունների մեջ է նրանցից երկուսի հետ էլ: Սակայն նա իրեն հոգեպես չի կապում որևէ մեկի հետ: Այդ պատճառով երկու տղամարդկանցից ոչ մեկը չի կարողանում նրան երջանկացնել, մարել նրա մեջ միայնակության զգացումը, մխիթարել, հանգրվան դառնալ, խաղաղեցնել, ըմբռնել նրան... Կինը անընդհատ դեպի դուրս, ազատության է ձգտում՝ խուսափելով իր համար ստեղծել ամուր կապեր: Բայց միևնույնն է՝ ազատությունը պատրանքային է թվում:

Ներկայացումն ունի իր կարգախոսը, որը պիեսի հեղինակը փոխառել է Ժան Պոլ Սարտրից. «Եթե աստված չկա, ապա ամեն ինչ կարելի է»:

Ներկայացման տեքստի և բեմադրիչի կարծիքով դա հենց լավ մարդկանց միակ հիմնախնդիրն է: Ըստ նրա. «Երբ մարդը նկատի ունի աստծոն, կյանքը դառնում է հասկանալի և ուղիղ...»: Նրա կարծիքով այդ ժամանակ մարդը չի էլ մտածում ազատության մասին, «իր տարածքը պաշտպանելու մասին»:

«Ես կարծում եմ, որ սերը նախատեսում է ազատության բացակայություն. կամ դու սիրահարված ես, կամ՝ ազատ: Բայց այդպիսի «անազատությունը» հիանալի է»,- ասում է ներկայացման հեղինակը և ավելացնում, որ, եթե մարդը «անազատ» է աստծուց և իր սիրելիից, ապա դրանում էլ ամփոփված է իրական ազատությունը: Ըստ նրա. «Երբ սիրում ես, խնդիրն այն է, որպեսզի մարդուն երջանկացնես, և ոչ թե մնաս ազատ»:

Իսկ ներկայացման գլխավոր հերոսին կերպավորած Վիտալիյս Սեմյոնովսը կարծում է, որ մեր օրերում մարդիկ միայն զբաղվում են միմյանց խոշտանգելով: «Մենք կորցրել ենք ներողություն խնդրելու ունակությունը, ընդառաջ քայլ կատարելու հատկությունը, մենք ծախսել ենք պատանեկան իդեալները և սկզբունքները»,- նշում է նա և որպես հիմնավորում հիշեցնում, որ ժամանակին Բրյուսովը այդ երևույթը զգացել է ինչպես օդում կախված հիվանդություն:

Դերասանին մտահոգում է, որ սիրո խոստովանությունը դարձել է դեֆիցիտ: Նա առաջարկում է, որ «եթե մարդուն տրված է սեր, ապա այն պետք է պահպանել որպես թանկարժեք ընծա...»: Նա կարծում է, որ ազատությունը դա պատասխանատվություն է:

«Աշխարհը պատրաստ չէ ընդունել ազատ մարդուն, աշխարհը ցանկանում է հարմար և հասկանալի մարդ: Դու լավ տղա ես, նստիր, հինգ: Իսկ դու՝ վատն ես, նստիր՝ երկու: Այնինչ, մենք բոլորս հոգու խորքում ցանկանում ենք լավը լինել: Բայց ամեն մեկը չէ, որ իր գլխում հեղափոխություն կատարելու ունակություն է ունենում»,- նշում է դերասանը:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 839 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ