Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սերեբրեննիկովը և փակ բեմի «Բարոկկոյի» դերասանները

11.22.2022


Ընթացիկ տարվա փետրվարի 24֊ին Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերին Եվրոպա տեղափոխված հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի մոսկովյան բեմադրություններից մեկը՝ «Բարոկկոն», նորացված տարբերակով ընդգրկվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքի հայտնի «Thalia Theater» թատրոնի խաղացանկում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այսօր արդեն անցյալ դարձած «Գոգոլ կենտրոն» թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Սերեբրեննիկովի այս բեմադրությունը երկրորդն է, որը նա իրագործել է ՝ գտնվելով տնային կալանքում։

Բեմադրության հիմքում ընկած են 20֊րդ դարի մանիֆեստներ, փիլիսոփայական շարադրանքներ և գեղարվեստական տեքստեր, որոնք միավորվում են բարոկկոյի ժամանակաշրջանի երաժշտությամբ։ «Գոգոլ կենտրոնի» «Բարոկկո»֊ն հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է 2018թ․֊ի դեկտեմբերի 25֊ին։ Այս բեմադրությունը արժանացել է Ռուսաստանի ազգային թատերական մրցանակաբաշխության՝ «Ոսկե դիմակ֊2020»֊ի 4 անվանակարգերի։

Բեմադրությունը կառուցված է 10 դրվագ֊էտյուդներից, որոնցում հնչում են բարոկկոյի ամենամասսայական արիաներ, դուետներ, տրիոներ, երգչախմբային կատարումներ, թատրոնի արտիստների և հրավիրված երգիչների կենդանի կատարմամբ՝ մադրիգալներ։

Հատկանշական է, որ բեմադրության համբուրգյան տարբերակում եվրոպացի արտիստների կողքին հանդես են գալիս «Գոգոլ կենտրոնի» ռուսաստանցի այն նույն դերասանները, որոնք զբաղված են եղել այսօր արդեն փակ մոսկովյան բեմում։







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 390 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ