Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շարժուն թատրոնները նվաճում են տարածաշրջանային բեմերը

03.23.2021


Մերձմոսկվայի մշակութային կյանքում ավելի ու ավելի մեծ տեսակարար կշիռ են ձեռք բերում այսպես կոչված շարժուն (մոբիլ) թատրոնները, որոնք «Գրադարանը ժամանակակից հանրային տարածություն» նախագծի շրջանակներում ստեղծում են գրադարանները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Շարժուն (մոբիլ) թատրոնը» դա իմմերսիվ «սեղանային» ներկայացում և երկու հոգու կողմից փնտրտուք է գրական ստեղծագործության նյութերի, տարածաշրջանային հետազոտությունների և պատմական սյուժեների հիման վրա։

Այսօր Մերձմոսկվայում արդեն գործում է 35 շարժուն թատրոն, որոնցից 15֊ը ստեղծվել են 2021թ․֊ին։

Այսպիսի թատրոններին մասնակցել ցանկացողների համար տարածաշրջանի գրադարաններում ստեղծվել են հատուկ գոտիներ, որտեղ այցելուներին ոչինչ չի խանգարում խաղալ և «ապրել» առաջարկվող սյուժեն։

Ներկայացումների ձայնային ուղեկցությունները, հերոսների ձայները և «թատերական ուղեկցորդի առաջարկությունները» հեռահաղորդվում են ականջի ընկալուչների միջոցով։

Մերձմոսկովյան շարժուն թատրոնները անցած՝ տարի պետական և մունիցիպալ թատրոններում ներկայացրել են 100 պրեմիերա։

Ասենք, որ Ռուսաստանում գործող «Փոքր հայրենիքի մշակույթը» նախագծի շրջանակներում այս թատրոնները կարողացել են թարմացնել իրենց տեխնիկական զինանոցը, հանդիսասրահների նստարանները, բեմադրել և իրենց խաղացանկերը հարստացրել են նոր ներկայացումներով։

Ավելորդ չէ նշել, որ Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27֊ին, Մերձմոսկովյան թատրոններում կկայանա 9 ներկայացումների պրեմիերաներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 794 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ