Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խամատովային աստղ դարձրած ֆիլմը կվերարտադրվի թատերական ձևաչափով

08.22.2023

Լատվիայի մայրաքաղաքում գործող Նոր Ռիգայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալվիս Հերմանիսը նոր թատերաշրջանում հանդիսատեսին կներկայացնի նոր բեմադրություն, որը կապ ունի հայտնի կինոնկարի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Ներկայացումը, որի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 14֊ին, բեմադրվում է ըստ ռեժիսոր Վալերի Տոդորովսկու «Խուլերի երկիրը» ֆիլմի, որը թողարկվել է 1998թ․֊ին՝ Չուլպան Խամատովայի գլխավոր դերակատարմամբ։ Այժմ ուկրաինական պատերազմի պատճառով որպես բողոքի նշան Ռուսաստանից հեռացած դերասանուհին նույն դերը կխաղա Հերմանիսի գլխավորած թատրոնում լատիշերեն լեզվով։

Թատրոնի մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ ըստ Ռենատա Լիտվինովայի, (վերջինս էլ տարագրվել Ֆրանսիա), որի նույնանուն պատմվածքը գրական հիմք է դարձել և կինոնկարի և Հերմանիսի բեմադրության համար, « Մոսկվայի խուլ և համր մաֆիայի մասին պատմություն է, որն այսօրվա ենթատեքստում ձեռք է բերում նոր իմաստ»։

Բեմադրության մեջ Չուլպան Խամատովայի խաղընկերներն են Կասպար Զնոտինիշը, Լոլիտա Կուրպնիեցեն և Թոմ Հարյոն։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 187 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ