Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չգիտի դպրոցի համարը և տնօրենի անունը, սակայն հիմա ցանկանում է իմանալ

06.06.2018

Մոսկվայի դպրոցներից մեկի ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա դպրոցականներին տարել է դիտելու «Մոդերն» թատրոնի «Օ հրաշալի նոր աշխարհ» ներկայացումը՝ ըստ գրող Օլդոս Հակսլիի նույնանուն վեպի: Այդ մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:

«Նա բերել է դասարանը, սովորողները նայել են, իսկ հետո, երևի, ինչ-որ մեկը ծնողներից կամ դպրոցում հարցրել է, թե ներկայացումն արդյոք դուր է եկել, և նրանք ասել են, որ այնտեղ խոսում էին ազատ սիրո մասին»,- իրավիճակը ներկայացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Գրիմովը:

Այդ «մանկապղծության» համար դպրոցի տնօրենը ուսուցչուհուն հեռացրել է աշխատանքից՝ առանց խորանալու «իրերի «իրական վիճակի մեջ»:

Գրոմովը ասել է, որ ինքը դեռ չգիտի դպրոցի համարը և տնօրենի անունը, սակայն հիմա ցանկանում է իմանալ այդ տվյալները և պարզաբանել այդ կացությունը:

«Սա աղետ է: Ես ամաչում եմ և վախենում, որ նման բան է տեղի ունենում: Մանավանդ, որ այնտեղ (ներկայացման մեջ-խմբ.) ոչ մի այդպիսի բան չի ցուցադրվում, ոչ մի մերկ տեսարան: Նման է միջնադարի»,- ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Նա որոշել է ներկայացման հրավիրել դպրոցի ղեկավարներին և պաշտոնյաների:

«Օ հրաշալի նոր աշխարհ» անտիուտոպիական վեպում Օլդոս Հակսլին բացահայտում է ապագայի տոտալիտար ռեժիմը, որը հիմնված է սպառողական հոգեբանության սկզբունքների, սոցիալական շերտավորման, ենթակայության և «ուղեղների լվացման» վրա:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 781 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ