Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչ է կատարվում այսօր Էստոնիայի հարևանությամբ գտնվող երկրում

03.12.2024


Կանանց միջազգային օրը՝ մարտի 8֊ին, Էստոնիայի դրամատիկական թատրոնում ռուսաստանցի ժամանակակից դրամատուրգ Միխայիլ Դուրնենկովի «Էյզենշտեյն» պիեսը ներկայացվել է ռեժիսոր Յուլիա Աուգի բեմադրությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

«Էյզենշտեյն» պիեսի համար Դուրնենկովը մեկնակետ է դարձրել ռուսական կինոյի դասական Սերգեյ Էյզենշտեյնի «Իվան Ահեղ» ֆիլմի նկարահանումները։

Հայտնի է, որ այդ կինոնկարի ստեղծման գաղափարը Ստալինինն է, որին այդ պատմական քաղաքական կերպարը շատ էր հետաքրքրում։

Ֆիլմը նկարահանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Ալմա֊Աթա միջինասիական քաղաքում, որտեղ տարհանված էր նկարահանող խումբը։

Բեմադրության հեղինակները փորձել են քննել պետական (Ստալինի) պատվերի, անձնական կարծիքի և ստեղծագործելու համատեղման հնարավորությունները։ Նրանք անցյալի իրադարձությունների միջոցով փորձում են իմաստավորել այսօրվա կյանքը։

Բեմադրության նկարագրության մեջ նշված է, որ Ստալինի առաջարկությունը չիրականացնելն անհնար էր։ Սակայն արվեստն էլ, իր հերթին, չէր կարող իշխանական ծառայության մեջ լինել։ Էյզենշտեյնի և նրա ժամանակակիցների բարոյական ընտրությունը ի հայտ է գալիս Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի երկու երիտասարդ աշխատակիցների պատմության միջոցով, որոնք նշանակված էին հետևելու ռեժիսորին։

«Էյզենշտեյն» բեմադրությունը փորձ է պարզելու, թե որտե՞ղ և ինչու՞ է առաջանում և անվերջ շարունակվում այն ամենն ինչը կատարվում է այսօր Էստոնիայի հարևանությամբ գտնվող երկրում։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 52 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ