Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնը կմեկնի «Բալթիական տուն»

03.24.2022

Ապրիլի 4-ից 10֊ը Ռուսաստանի երկրորդ մայրաքաղաքում՝ Սանկտ֊Պետերբուրգում «Բալթիական տուն» թատրոն֊փառոտոնը նախատեսում է անցկացնել «Հանդիպումներ Ռուսաստանում» խորագրով ֆորումը։ Այն նվիրված է ԱՊՀ֊ի կազմավորման 30֊ամյակին ։ Միջոցառմանը կմասնակցեն թատերախմբեր Ռուսաստանից, Ղրղզստանից, Բելոռուսից, Հարավային Օսեթիայից, Հայաստանից և Ղազախստանից։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Փառատոնը կբացվի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքի Չինգիզ Այթմատովի անվան ռուսական դրամայի թատրոնը՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» պիեսի բեմադրությամբ։

Բելոռուսի մայրաքաղաք Մինսկի Մաքսիմ Գորկու անվան ակադեմիական դրամատիկական թատրոնը հանդես կգա Լև Տոլստոյի «Կրեյցերյան սոնատ» ստեղծագործության բեմադրությամբ, Մինսկից ժամանած «ՏրիՏֆորմաՏ» թատրոն՝ը փառատոնի հանդիսատեսներին կներկայացնի «Իշխանուհի Մերի» բեմադրությունը, որը պատրաստվել է ըստ Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վեպի։

Հարավ֊Օսեթիայի մայրաքաղաք Ցխենվալիի Կոստա Խետագուրովի անվան պետական դրամատիկական թատրոնը կներկայացնի «Կոստա» բեմադրությունը, որը անդրադառնում է օս բանաստեղծ, ազգագրագետ, նկարիչ և հասարակական գործիչ Կոստա Խետագուրովի կյանքին և գործունեությանը։

Դրամատուրգ Կարեն Կլիմովսկու «Իմ հայրը Փիթեր Փենն է» պիեսի սեփական մեկնաբանությունը հանդիսատեսներին կներկայացնի Ղազախստանի Ալմաթի քաղաքի Միխայիլ Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնը։

Կարելիայի հանրապետության «Ստեղծագործական արվեստանոց» դրամայի թատրոնը փառատոնում կներկայացնի երկու բեմադրություն՝ «ՊետերԲՈՒՐԳ»֊ը՝ ըստ Անդրեյ Բելիի համանուն վեպի և «1/101»֊ը՝ ըստ գրող Ասյա Պետրովայի պատմվածքների։

Հայաստանն այս փառատոնում կներկայացնի Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիլկական թատրոնը։ Հայաստանցի արտիստները փառատոնի շրջանակներում հանդես կգան երկու ներկայացմամբ։ Բալթյան թատրոնի Փոքր բեմում նրանք հանդիսատեսին կներկայացնեն «ԿոնտրԱկտ» բեմադրությունը՝ ըստ անգլիացի ժամանակակից դրամատուրգ Մայքլ Բարթլեթթի համանուն պիեսի, ապա՝ ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ, գազանները, հանգամանքները» պիեսի սեփական ընթերցումը։

Փառատոնը կեզրափակի հյուրընկալող թատրոնի՝ «Բալթյան տան» պատրաստած «Զոշչենկո, Զոշչենկո, Զոշչենկո, Զոշչենկո» ներկայացմամբ։

«Հանդիպումներ Ռուսաստանում» թատերական փառատոնը պրոֆեսիոնալների միավորման յուրահատուկ հարթակ է։ 2017թ․֊ին այս ֆորումում հիմնադրվեց արտասահմանի ռուսական թատրոնների ասսոցիացիա, որն այսօր միավորում է 40 երկրի 145 թատերական գործիչների։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 509 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ