Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծ դերասանը երկրայինի և երկնայինի սահմանագծին

09.30.2013


83- տարեկան հասակում հեռացավ հայ բեմի ու կինոյի նահապետը: Թերևս այն վերջին մոհիկանը, ով իր վաստակի, բնատուր շնորհների ու տաղանդի ուժով կերտած հերոսների մարմնավորումներով, հասարակական ակտիվ կենսակերպի ամենաբազմազան դրսևորումներով և հայի կերպարի մարդկային նկարագրով պիտի բազմի իրեն ժամանակակից, ինչպես նաև նախորդ ու գալիք մեծերի կողքին՝ որպես անժամանակյա արժեք:

Սոս Սարգսյանի հարազատներին, գործընկերներին և արվեստի երկրպագուներին ուղղված Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի: Սոս Սարգսյանի ներկայությունը մեր արվեստում և հասարակական կյանքում նշանակալի էր: Նա իր վարքով ու կեցվածքով մեզ բոլորիս դարձնում էր ավելի բարի, ավելի ազնիվ, ավելի լավը: Նրա խաղացած դերերը մի ամբողջ դարաշրջան են մեր թատրոնի և կինոյի պատմության մեջ:

Իսկ հայոց երկրորդ հանրապետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր ցավակցական հեռագրում նշում է, որ «Մեծ է Սոս Սարգսյանի ավանդը նաև Արցախյան ազգային-ազատագրական շարժման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործում: Նա միշտ եղել է Արցախի հետ՝ ըստ ամենայնի աջակցելով մեր պետականաշինության գործընթացին»:

«Հիմա, երբ հարկադրված հաշտվում ենք իրողության հետ և Սոս Սարգսյանի ավարտված երկրային ժամանակի ու նոր-նոր սկիզբ առնող երկնայինի սահմանագծին փորձում ենք ետ նայելով կանխատեսել հետագան, ակամա ապշում ենք ոչ այնքան երկնայինի ընձեռած անմահության հեռանկարները նշմարելով, որքան վիթխարի այն տարածքով, որ զբաղեցրել, յուրացրել, իրացրել է նա փոքրիկ համարվող այս երկրում»,- Մեծ դերասանի բնութագիրն ու անցած կյանքի ճանապարհը ամբողջացնող հիշատակի հոդվածում նշել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

Հարյուրամյա քաղաքական կազմակերպությունը ընդգծում է, որ Մեծ արտիստին «չէին կաշկանդում ոչ իշխանությունները և ոչ էլ հարազատ ու մյուս կուսակցությունները, իշխանավորներն ու քաղաքական այրերը, հարուստներն ու աղքատները, ներքին ու արտաքին թշնամիները, նույնիսկ բարեկամներն ու ընկերները: Նա ամենուր էր, ուր պահանջում էր ժամանակը»:

Հայ մեծ դերասան Սոս Սարգսյանի աճյունը ամփոփվեց Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

    Դիտվել է 1111 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ