Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հերոսները միանգամայն հանգիստ տեղավորվում են ճամպրուկում

06.20.2019


Այսօր, հունիսի 20-ին, 25-րդ միջազգային թատերական օլիմպիադան հասել է Ռուսաստանի Մագադան քաղաք: Երկրի հյուսիս արևելքում, Օխոտի ծովի ափին գտնվող նավահանգստային քաղաքում հանդիսատեսները հնարավորություն են ստացել հաղորդակցվել իսպանական թատրոնի այսօրվա ներկայացուցիչների հետ: Բարսելոնի «El Local Espacio de Creacin» թատերական ընկերությունը քաղաքային պետական երաժշտական և դրամատիկական թատրոնի բեմում կներկայացնի «Ունիվերսալ պատմություն»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Ունիվերսալ պատմություն» ներկայացման հեղինակը Դավիդ Էսպինոզան է: Սա յուրահատուկ բեմադրություն է, որի մեջ խաղարկային դրվագների մաս են դառնում առարկաներ, տիկնիկներ, քանդակագործական ինչ-ինչ դեկորներ, տեսաշարեր ու խորեոգրաֆիա...

Դավիդ Էսպինոզան՝ ինքը, տիկնիկներ չի պատրաստում: Դրանք նա պարզապես գնում է խանութներից: Նրա ներկայացումների հերոսները միանգամայն հանգիստ տեղավորվում են ճամպրուկում, իսկ բեմ կարող է դառնալ անգամ սեղանի չափ հարթակը:
«Ունիվերսալ պատմությունը» խաղի և երգիծանքի միջոցով ներկայացնում է մարդկության պատմությունը:

Էսպինոզայի ներկայացման էությունն այն է, որ դերասանները հանդիսատեսին քաղաքակրթության զարգացման փուլերով մխրճում են թատերական ճանապարհորդության մեջ: Մագադանի պետական երաժշտական և դրամատիկական թատրոնի տնօրեն Ռիմա Զախարովայի ասելով, ներկայացման հեղինակները ընդհուպ մինչև մեր օրերը վերիմաստավորել են մարդկության պատմությունը՝ աշխատելով ընդգրկել ամենից կարևոր փաստերը, որոնք կօգնեն հասկանալ ժամանակակից աշխարհի գործելու մեխանիզմը:

25-րդ միջազգային թատերական օլիմպիադան Ռուսաստանի Հեռավոր Արևելյան տարածաշրջանում մեկնարկել է հունիսի 9-ին՝ Պրիմորիեի Մարինյան թատրոնի մասնաճյուղի բեմում, պետերբուրգյան մեկ այլ հայտնի հաստատության՝ Ալեքսանդրինյան թատրոնի բեմադրած «Ամուսնություն» ներկայացմամբ: Այստեղ օլիմպիադայի շրջանակներում կայացել է նաև հույն ռեժիսոր Թեոդորոս Թերզոպուլոսի թատերական լաբորատորիայի ցուցադրությունը և այլ միջոցառումներ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 811 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ