Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է Ավինյոնի 77֊րդ միջազգային թատերական փառատոնը

07.06.2023

Նախօրեին, հուլիսի 5֊ին, Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում ռեժիսոր Ժյուլի Դելիքեի «Welfare» բեմադրությամբ բացվել է Ավինյոնի 77֊րդ թատերական փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «efi.fr»֊ին։

Փարիզի կենտրոնից 9 կմ հեռավորությամբ գտնվող Սեն֊Դենիի կոմունայում գտնվող Ժերար Ֆիլիպի անվան թատրոնի ղեկավարը ներկայացրել է ամերիկացի վավերագրող Ֆրեդերիկ Ուայզմանի նույնանուն ֆիլմի բեմական փոխադրումը։

1970֊ական թվականներին ամերիկյան ծայրահեղ աղքատ խավին անդրադարձած «Welfare» կինոնկարը ( Welfare֊ այդպես են անվանում ԱՄՆ֊ի ամենաաղքատ սոցիալական շրջանակներում սոցիալական նպաստը) ունեցավ պայթող ռումբի նշանակություն։ Այն հասարակությանը ցուցադրեց թե ինչպես են գործազուրկները, էմիգրանտները, ապրելու միջոցներից զրկվածները և միայնակ մայրերը Նյու֊Յորքում մաքառում սոցիալական ծառայության պատուհանի մոտ, որպեսզի պահպանեն նվազագույն օգնություն ստանալու իրավունքը։

Ֆիլմի ռեժիսորը Ժյուլի Դելիքեին տվել է ազատություն իր ֆիլմը թատերական բեմահարթակին հարմարեցնելու համար։

Ժյուլի Դելիքեի համար սա ֆիլմը բեմական տարածքին հարմարեցնելու հերթական փորձերից է։ Մինչ այդ ռեժիսորը 2019թ․֊ին թատերական բեմ է տեղափոխել շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի «Ֆաննին և Ալեքսանդրը» օսկարակիր ֆիլմը, 2020֊ին՝ Առնո Դեպլեշանի «Ծննդյան օրվա հեքիաթը»։ Իսկ 2021թ․֊ին՝ Ռայներ Վագներ Ֆասսբինդերի «ժամը ութ դեռ օր չէ» ֊ն։

Ավինյոնում գտնվող Հռոմի Պապի պալատը, որտեղ ավանդաբար ընթանում է այս փառատոնը, Ժյուլի Դելիքեն չի համեմատում կաթոլիք եկեղեցու իշխանության շքեղաշուք դրվածքի ու հեղինակության հետ։ Պալատի թատերական ֆորումի վերածված ներքին բակը և հսկայական պատերը նրա համար վերածվում են «բարձրագույն աստիճանի քաղաքական և դեմոկրատական իշխանության հին հունական ֆորումի։

Այս համապատկերում են հնչում 15 կերպարներին փրկելու փաստարկներն ու աղաչանքները։

«Le Figaro» թերթին տված հարցազրույցում Ժյուլի Դելիքեն նշել է․ « Ֆրեդերիկ Ուայզմանի ֆիլմը երկակի չէ, ագրեսիան ծագում է երկու կողմերից։ Հնչում են հրեշավոր բառեր։ Բայց մարդիկ հրեշ չեն։ Սոցիալական օգնության կենտրոն եկածները պետության զոհերն են, որը նրանց թողնում է բախտի քմհաճույքին։ Բայց նրանք չեն հանձնվում»։

Դելիքեն կարծում է, որ այն փաստը, որ դժբախտ մարդկանց հնարավորություն է տրվում հիմնավորել, հաղորդակցվել, լինել համերաշխ և պայքարել սեփական սոցիալական իրավունքների համար, ցույց է տալիս, որ նրանք արդեն զոհեր չեն։

43֊ամյա Ժյուլի Դելիքեն անցած 67 տարիներից հետո առաջին կին ռեժիսորն է, որին պատիվ է արվել բացելու Ավինյոնի Պապի պալատում տեղի ունեցող թատերական փառատոնը։ Մինչ երեկ, այս մեծ թատերական ստուգատեսի մեկնարկը տված կին֊ռեժիսորներից միակը լեգենդար ռեժիսոր Արիանա Մնուշկինան էր, որն այստեղ ներկայացրել է իր «12֊րդ գիշեր» և «Ռիչարդ II» բեմադրությունները։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 293 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ