Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հաշմանդամները կարող են թատրոն հաճախել անվճար

01.31.2022


Սահմանափակ հնարավորություններով մարդիկ և նրանց ուղեկցողները կարող են Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ներկայացումները դիտել անվճար։ Այսպիսի ակցիան Ռուսաստանի մայրաքաղաքի առաջատար թատրոններից մեկում հնարավոր է դարձել շնորհիվ հովանավորների աջակցության։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Թատրոնն իր պաշտոնական կայքում հրապարակել է ակցիայից օգտվելու իրավունք ունեցող համապատասխան կարգավիճակ ունեցողների ցանկը՝ Երկրոդ աշխարհամարտի մասնակիցները, սայլակով տեղաշարժվող հաշմանդամները և նրանց ուղեկցող մեկ անձ, հաշմանդամ երեխաները և նրանց ուղեկցող մեկ անձ, 1-֊ին և 2֊րդ կարգի հաշմանդամ երեխաները՝ իրենց տարիքին համապատասխան ներկայացումներ դիտելու համար։

Ակցիայով նախատեսված անվճար տոմսեր ստանալու համար համապատասխան քաղաքացիները նախապես գրանցվում են հեռախոսազանգով, իսկ ներկայացման օրը թատրոն պետք է գնան ակցիայից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթով, որը պետք է նախ ցույց տրվի թատրոնի ադմինիստրատորի պատուհանի մոտ նստած աշխատակցին, ապա՝ թատրոնի մուտքի հսկիչին։

Թատրոնում հաշմանդամի կարգավիճակով մարդկանց համար նախատեսված տեղերը սահմանափակ են։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 470 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ