Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ի. Ռայխելգաուզ. «Ռուսական «խոխմա» բառը հրեական լեզվով թարգմանվում է` «իմաստություն»

12.15.2017


Դեկտեմբերի 15-ին և 16-ին Մոսկվայի «Ժամանակակից պիեսի թատրոնում» կկայանա «Մեռնել-չմեռնել, միայն թե առողջ լինել» նոր ներկայացման պրեմիերան՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Իոսիֆ Ռայխելգաուզի բեմադրությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ներկայացումը հիմնված է հրեական 250 անեկդոտների, ասույթների ու պարադոքսների տեքստերի վրա:

«Լինում են այնպիսի ժամանակներ, երբ երկիրն ու աշխարհը դառնում են ավելի տագնապալի ու անկանխատեսելի: Այդպես էր 90-ականներին և այն ժամանակ ես հորինեցի «Այդ ինչու ես ֆրակ հագել» ծիծաղելի ներկայացումը: Ահա և հիմա, երբ օդում կախված է լարվածություն, ես մտածեցի ներկայացում՝ հիմնված հրեական հումորի վրա»,- ասել է Ռայխելգաուզը պրեմիերայից առաջ:

Նրա ասելով, հրեական հումորը մի փոքր ավելին է, քան սովորական անեկդոտները, այն նաև լցված է իմաստով: «Ռուսական «խոխմա» բառը հրեական լեզվով թարգմանվում է` «իմաստություն»,- բացատրել է ռեժիսորը: Նրա ասելով հրեաներին հատուկ է ինքն իր վրա հումոր անելը, ծիծաղելը սեփական անձի վրա:

Նա բոլոր ժամանակներին վերագրվող սուր տեքստերը ի մի է հավաքել մեկ դրամատուրգիական կառուցվածքի մեջ, իսկ վերնագիրն էլ փոխառել է անեկդոտներից մեկից՝ «Մեռնել-չմեռնել, միայն թե առողջ լինել»:

Հատուկ այս բեմադրության համար նա գտել է երաժիշտներ, որոնք կատարում են 16-17-րդ դարերին վերագրվող կլեզմերյան երաժշտություն: Ներկայացմանը մասնակցում է կլեզմեր նվագախումբ, որը կազմված է ակկորդեոնից, կլարնետից և ջութակից:
Ներկայացման մեջ հանդես են գալիս թատրոնի առաջատար ուժերը:
    Դիտվել է 1069 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ