Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գրիբաուդին ընտրել է կոշտ և ցավակցող կատակերգական ոճը, որը սահմանագիծ չունի

03.07.2023

Փետրվարի 27-ին և 28–ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Maison de la Dance» թատրոնում իտալացի նորարար խորեոգրավ Սիլվիա Գրիբաուդին ներկայացրել է «Գրացիաներ» բեմադրությունը, որի համար ներշնչման աղբյուր է հանդիսացել Անտոնիո Կանովայի (1812-1817 թթ.) «Երեք գրացիաներ» քանդակը, որը համարվում է յուրահատուկ մարտահրավեր հին հունական առասպելների ժամանակներին հասնող ավանդույթներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «ru.euronews.com»–ին:

Զևսի երեք դուստրերը՝ Յուփրոզիեն, Ագյայան և Թալիան ճառագում են վեհասքանչություն և ուրախություն: Բեմում, մարդկայինը և վերացականը խորհրդանշող տարածության և ժամանակի մեջ հայտնվում են երեք տղամարդու կերպար: Այստեղ կինն ու տղամարդը հանդիպում են առանց դերի և պարում են բնության թելադրած ռիթմերի ներքո: Բեմում երեք տղամարդ են և Սիլվիա Գրիբաուդին: Նա սիրում է իրեն սահմանել որպես «մարմնի հեղինակ»: Նրա բանաստեղծականությունը անկատարությունները բարձրացնում է մինչև արվեստի ձևեր: Դրա համար նա կիրառության մեջ է դնում ուղղակի, կոշտ և ցավակցող կատակերգան ոճը, որը սահմանագիծ չունի պարի, թատրոնի և կատարողական արվեստի հետ:

«Ինչ վերաբերվում է մարմնին, ապա մեզ, դա ակնհայտ է, պարտադրում են կարծրատիպեր: Մեզնից յուրաքանչյուրը հետո է որոշում, թե ինչպես պետք է ինքը զգա իր մարմնի շրջանակներում: Բառերը, կատարյալ, թե անկատար, իմ կարծիքով, միշտ սայթաքուն բառեր են: Հենց այն բանի համար, որ գոյություն ունի գրթե անհայտ գոտի, սահմանային գոտի, որի մեջ, հնարավոր են կատարելություններ, անկատարություններ արդեն չկան, այլ կա միայն ձև՝ բաղկացած ուժից, ծավալից, տարածությունից: Մարմինը նույնպես բաղկացած է դրանից»,– նշել է Գրիբաուդին:

Նրա նախագիծը առաջացնում է զանգվածային զգացմունքներ: Դա միայն հիացմունք չէ: Կան նաև քննադատողներ: Ոմանք նույնիսկ խորեոգրաֆին դատապարտում են: Այդ ամենին Սիլվիան վերաբերուիմ է երգիծանքով:

«Հավանաբար, հենց երգիծանքը, հումորը հնարավորություն տվեցին ինձ պահպանել հեռավորություն այն ամենից, որը նախկինում, լինելով պարուհի, ինչ–որ կերպ կարող էր ինձ համար ստեղծել դժվարություններ, անհամարժեքության զգացողություն: Հումորը, ծաղրածուն ապրում է անհամարժեքության մեջ, սխալների մեջ: Այդ սխալներում կա հսկայական ռեսուրս: Ներմուծելով պարի մեջ, այդ ռեսուրսը ինձ հեղափոխության, իսկական հեղափոխության լիցք տվեց; Այդ հեղափոխությունը սկսվում է երգիծանքի միջոցով իրականացվող տրանսֆորմացիայով, խոսելու հնարավորությամբ այն ինչ–որ մտածում, անում ես, ցանկանում ծիծաղել ուրիշների հետ միասին»,– նշել է խորեոգրաֆը:

Սիլվիա Գրիբաուդին համոզված է, որ պարի մեջ տեղ կա բոլորի համար; Պարզապես պետք է գտնել իր վարպետին, սովորել և բացահայտել սեփական յուրահատկությունը:

Սիլվիա Գրիբաուդին իտալացի խորեոգրաֆ է: Նա կոտրում է կարծրատիպերն արվեստի և պարի տիրույթում: 2004թ.-ից նա իր ուշադրությունը կենտրոնացրել է բեմական հաղորդակցությունների ժամանակ արտիստների մարմինների սոցիալական փոխազդեցության հետազոտությունների վրա: Այդ նույն մոտեցմամբ նա հետազոտում է նաև հանդիսատեսների ընկալումները: Նրա խորեոգրաֆիական լեզվի հիմնական շեշտադրությունը կատակերգականի տարրն է կատարողների հարաբերություններում և հանդիսասրահի միջև:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 291 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ