Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը և թատրոնի մարդիկ «Արվեստների գիշերվա» մեջ

11.03.2014

Մոսկվայում նոյեմբերի 3-ին նախատեսված «Արվեստների գիշերվա» թատերական հատվածում սպասվող առավել գրավիչ 5 միջոցառումներն են.

Սերգեյ Ժենովաչի «Թատերական արվեստի ստուդիա»

Այս թատրոնի պատմության 10 տարիների ընթացքում առաջին անգամ հանդիսատեսը կգա որպես էքսկուրսանտ: Իսկ թատրոնի շենքը էքսկուրսիաներ անցկացնելու համար ունի շատ նպաստավոր իրավիճակ: Այստեղ 19-րդ դարում եղել է ոսկեգործության ֆաբրիկա, որը պատկանելիս է եղել Ալեքսեևների ընտանիքին, որտեղ էլ 1863 թ.-ին ծնվել է Կոնստանտին Ստանիսլավսկին: Հանդիսատեսներն այստեղ կտեսնեն թատրոնի անդրկուլսները, դերասանների դիմահարդարանները և բեմը: Այս գիշեր նրանք հանգամանալից կծանոթանան թատրոնի շենքի պատմությանը, կիմանան այն մասին, թե ինչպես է Ստանիսլավսկին ֆաբրիկայում կազմակերպել բանվորական թատերական կոլեկտիվ, ինչպես է նրա նախապապը առևտուր արել Մոսկվայում: Մի խոսքով այս գիշեր հանդիսատեսի առջև կբացվեն ոչ միայն թատրոնի հետաքրքիր առեխծվածները, այլև այն շենքի պատմության էջերը, որտեղ «Թատերական արվեստի ստուդիան» իրականացնում է իր բեմադրությունները:

«Մոստ» թատրոն

Այս թատրոնի մամլո ծառայության աշխատակցի ասելով, երբ Յուրի Լյուբիմովը մահացավ, թատրոնում հասկացան, որ «Արվեստների գիշրվա» վերաբերյան իրենց բոլոր նախագծերը և մտահղացումները բացարձակ հրատապ չեն: «Մոստ» թատրոնը, նրա գեղարվեստական ղեկավարը այն սերունդի ներկայացուցիչներն են, որոնց ձևավորել է Լյուբիմովը և նրա Տագանկայի թատրոնը: Ահա թե ինչու, այս գիշեր այստեղ ներկա կլինեն բոլոր նրանք, ովքեր աշխատել են Յուրի Լյուբիմովի հետ՝ Վենիամին Սմեխովը, Ալեքսեյ Բարտոշևիչը, Ալեքսանդր Վիլկինը և Լյուդմիլա Դավիդովան: Նրանք կհիշեն վարպետին: Այս հանդիպման համար Բախրուշինի թանգարանը հատուկ տրամադրել է եզակի արխիվային ձայնագրություններ, որոնցում հավերժացվել են Լյուբիմովի փորձերն ու ներկայացումները՝ էմիգրացիայից առաջ:

«Դրամատիկական արվեստի դպրոց»

Հանդիպումը կոչվում է «Ինչպես կազմակերպել թատրոն տանը»: Այն, բնականաբար, ենթադրում է, թե ինչպես պատրաստել դեկորացիաներ, կարել հագուստներ, սովորեցնել կատվին Ստանիսլավսկու սիստեմը: Սակայն, թե ինչի մասին իրականում խոսք կլինի, ստույգ հայտնի չի: Սակայն, պարզ է մի բան: Կրիմովն, անպատճառ, կներկայացնի իր ռեժիսորական աշխատանքը և վերջերս իր գոյության 10-ամյակը բոլորած լաբորատորիան: Հանդիպումը Կրիմովի հետ միասին կանցկացնի թատերական քննադատ Ալլա Շենդերովան:

Ստրաստնու վրայի թատերական կենտրոն

Այստեղ միմյանց կհանդիպեն ռուսական ժամանակակից թատրոնի երկու ինքնատիպ ռեժիսորները՝ Կիրիլ Սերեբրեննիկովը և Կոնստանտին Բոգոմոլովը: Հայտարարված թեմայում ինչ-որ բան կա Ֆրեյդից.«Ինչպես կարող ես «դու»-ով խոսել քո սեփական «ես»-ի հետ»: Սպասվում է, որ խոսքը կլինի հպարտության մասին, բայց յուրաքանչյուրին էլ պարզ է, որ քաղաքականության, հայրենասիրության և հասարակական կյաքի մասին խոսակցությունից հնարավոր չի լինի խուսափել: Մանավանդ, դա առավել ընկալելի է, եթե նկատի ունենանք, որ խոսակցությանը կմասնակցի նաև «Թատրոն» հանդեսի գլխավոր խմբագիր և եվրոպական թատրոնների գլխավոր փառատոներից մեկի՝ «Wiener Festwochen»-ի ծրագրի տնօրեն Մարինա Դավիդովան:

«Սաց» թատրոն

Այս թատրոնում պրովակացիաների հանճարներից մեկը, այս անգամ օպերային արվեստի ներկայացուցիչ, Վասիլի Բարխատովը, կհանդիպի հանդիսատեսների հետ, որպեսզի նրանց սովորեցնի թե որ երաժշտական գործիքի անունը ինչ է, ինչ տարբերություն կա արիայի և արիոզոյի միջև և որոնք են օպերայի 5 օրենքները: Նկատի ունենալով, որ Բարխատովի բեմադրությունները շատ հեռու են դասական ընթերցումներից, դժվար չի ենթադրել, որ «Ինչպես դիտել և լսել օպերա» թեմայով զրույցը հետաքրքիր է լինելու:

Լավրուշինսկու փակուղում, Տրետյակովյան պատկերասրահ

Դերասանուհի, ռեժիսոր, 8 գրքի հեղինակ և սեփական փորձարարական թատրոնի հիմնադիր Ալլա Դեմիդովան կպատմի այն մասին, որ արվեստը հաճախ միակն է, որ կարող է գալ օգնության, երբ մարդն այլևս փախուստի կամ թաքնվելու տեղ չունի: Միաժամանակ այս հանդիպման ժամանակ կքննարկվի ժամանակակից ինտելեկտուալ հասարակության նորմերը և արդյոք անհրաժեշտ է իմանալ «Եվգենի Օնեգինի» առաջին գլուխը, որպեսզի քեզ համարես մտավորական: Ալլա Դեմիդովայի հետ կզրուցի «Սնոբ» հանդեսի գլխավոր խբագիր Սերգեյ Նիկոլաևիչը:




    Դիտվել է 1055 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ