Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնները կվերսկսեն աշխատանքն ըստ ճանապարային քարտեզի

05.22.2020

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը կազմել է ճանապարհային քարտեզ, որի համաձայն նախատեսվում է վերացնել կորոնավիրուսի հետ կապված թատրոնների գործունեության սահմանափակումները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Գերատեսչությունից տեղեկացրել են, որ ըստ այդ ճանապարհային քարտեզի նախատեսվում է օգոստոսի 1-ից վերսկսել ներկայացումների տոմսերի վաճառքը:

Իսկ ընդհանրապես, թատրոնների գործունեության սահմանափակումների վերացումը կիրականացվի մի քանի փուլով:

Թատրոնների մեծ մասի արձակուրդային շրջանում՝ հունիսի 15-ից հուլիսի 15-ը, բոլոր շենքերում կիրականացվեն բացիլազերծման աշխատանքներ, որից հետո, մինչև սեպտեմբերի 1-ը, այդ մշակութային հաստատություններում կվերսկսվեն փորձերը՝ այն հաշվարկով, որ արդեն սեպտեմբերին պատրաստ լինեն հանդիպել հանդիսատեսների հետ:

ՌԴ մշակույթի նախարարության մամլո քարտուղար Ալլա Մանիլովան նաև տեղեկացրել է, որ ներկայացումների տոմսերի վաճառքը վերսկսելուց հետո թատրոնները կսկսեն հասցեավորված աշխատանքներ հանդիսատեսների հետ, որոնք կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների շրջանում չեն վերադարձրել իրենց տոմսերը և պահպանում են դրանք: Այդպիսի հանդիսատեսներին հնարավորություն կտրվի առաջինը ընտրել ներկայացում դիտելու իրենց հարմար օրը և դահլիճում տեղը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 757 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ