Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվայում տեղի է ունեցել Վախթանգովի հուշարձանի պաշտոնական բացումը

10.14.2014

Երեկ Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ինստիտուտի մուտքի մոտ հանդիսավորությամբ բացվել է Եվգենի Վախթանգովի հուշարձանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Մեծ դերասանի և ռեժիսորի անունը կրող այդ կրթական հաստատությունում այսօր սովորող ուսանողներ և անվանի թատերական գործիչներ դարձած, տարբեր սերնդի բազմաթիվ շրջանավարտներ:

Հուշարձանը բացել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

«Վախթնգովն ապրել է շատ կարճ: Բայց նա հասցրել է իրականացնել չափազանց շատ գործեր՝ հիմնել է հիանալի դպրոց, ստեղծել է թատրոն, որը լավագույներից մեկն է երկրում»,- ասել է նախարարը:

Նա նաև զարմանք է հայտնել, որ մինչև հիմա Վախթանգովին ունեցել է միայն մեկ հուշարձան՝ Վլադիկավկազում, իսկ Մոսկվայում «այդ մեծ թատերական գործիչի հուշարձանը չի եղել»: Մեդինսկին նշել է, որ այս հուշարձանի բացմամբ «արդարությունը հաղթանակել է»:

Հուշարձանը բացվել է Շչուկինի անվան ուսումնարանի 100-ամյա տարելիցի տոնակատարության շրջանակներում: Ֆինանսական միջոցները հավաքվել են «Օժանդակություն» հիմնադրամի կողմից:

Եվգենի Վախթանգովը (1883-1922) ծնվել է հայ մեծահարուստ գործարանատիրոջ ընտանիքում:

Թատրոնով հետաքրքրվել է դեռևս դպրոցական տարիներից:: Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ, որտեղ էլ բացել է ուսանողական թատերական խումբ:

Արաջին ներկայացումը «Ուսուցիչներ» պիեսի բեմադրությունն է:: Դրանից հետո նա ընդունվել է թատերական դպրոց, ապա՝: 1911թ-ին աշխատանքի է անցել Մոսկվայի գեղարվեստական թատրոնում::Ավելի ուշ երիտասարդ դերասանին նկատել է Ստանիսլավսկին և նրա համար ճանապարհ հարթել դեպի թատերական աշխարհ:

Նրա բեմադրած վերջին ներկայացումը «Արքայադուստր Տուրանդոտ»-ն է, որը համարվում է թատերական արվեստի ուղենշային գործ:
    Դիտվել է 886 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ