Կռիմովի բեմադրությունները, գործնականում, անհնար է վերապատմել03.08.2023
Ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից արտասահման տեղափոխված հայտնի ռեժիսոր Դմիտրի Կռիմովը Լիտվայի Կլայպեդա քաղաքի դրամատիկական թատրոնում պատրաստում է «Դրվագ» վերնագրով բեմադրություն, որն արդեն բնութագրվել է, որպես «հետապոկալիպսիսային»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «teatral-online.ru»–ին:
Շատերի կարծիքով Կռիմովի բեմադրությունները, գործնականում, անհնար է վերապատմել, նույնիսկ դրանք մի քանի անգամ նայելուց հետո: Սակայն, նշենք, որ այս բեմական աշխատանքով ռեժիսորը վերստին անդրադարձել է Չեխովի «Երեք քույրերին», իսկ ավելի ճիշտ, այդ հայտնի պիեսի առավել դրամատիկական դրվագներից մեկին:
Ավելացնենք, որ Չեխովի հայտնի ստեղծագործության հիման վրա Կռիմովը գրել է նոր պիես, որի պրեմիերային ցուցադրությունները նշանակված են մարտի 21-ին և 22-ին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1