Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մետաֆիզիկական այն մթնոլորտը, որը որոշում է Կլաուդիա Կաստելլուչչին

08.20.2021


Սանկտ֊Պետերբուրգի «Ռադիոյի տունը» գրեթե մեկ ամիս կապրի այն «սովորովթյուններով», որոնք որպես խորհրդանշան իր պատրաստած ներկայացումների մեջ դրսևորում է համաշխարհային համբավ վայելող խորեոգրաֆ Կլաուդիա Կաստելլուչչին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին։

Կլաուդիա Կաստելլուչչին հանրահայտ իտալացի ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչչիի քույրն է, նրա գրեթե բոլոր բեմադրությունների համահեղինակը։ Նա նաև հայտնի է որպես արհեստական Ջեներալիսսիմո արհեստական լեզվի հեղինակ, որը օգտագործվել է նրա աղմկահարույց «Մարդկային էակների մարդկային օգտագործումը» բեմադրության մեջ։

Պետերբուրգի «Ռադիոյի տանը» նա կներկայացնի իր «The New Habit» նոր բեմադրությունը, որը ենթագիտակցական պարի տեխնիկայի միջոցով, որում զբաղված են «Compagnia Mora» ընկերության պարողները, «musicAeterna» արտիստները և «Rhythmic Exercises» լաբորատորիայի մասնակիցները։

Այս նախագծին մասնակցում են ոչ միայն պարողներ, այլև լավ հիշողությամբ, ռիթմի գերազանց զգացողությամբ և հավասարակշռությունը պահող մարդիկ։ Բեմադրության մասնակիցներից պահանջվող այդ հատկանիշների մասին նշում է «musicAeterna»֊ի մամլո ծառայությունը։

«Մենք կդիտարկենք հին ռուսական եկեղեցու ծիսական երգը։ Մենք մեզ կտեղավորենք այդ ենթատեքստում՝ ենթագիտակցական պարի տեխնիկայի, մարմնի մասին հիմնարար գիտելիքների և ասսիմիլացիայի տեխնիկայի միջոցով։ Մենք կմատուցենք հարգանքի տուրք երաժշտությանը, որը վերածվել է մարդկային կյանքի ամբողջ մասի և դարձել եկեղեցական արարողակարգ։ Դա մենք կանենք նախ և առաջ օգտագործելով երաժշտությունը՝ որպես պարի հիմք, որը կդառնա ծխի շարունակություն և կընդօրինակի նրա շարժմանը։ Դա «նոր սովորույթ» է, որը կձգտի արմատականորեն փոխել սեփական գոյության դիմագիծը։ Տեղի փոփոխությունը, անցումը այլ տարածություններ, ահա մետաֆիզիկական այն մթնոլորտը, որը որոշվում է այս պարով»,֊ նշել է Կլաուդիա Կաստելլուչչին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 632 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ