Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին սևամորթ Համլետն արժանացել է բարձրագույն մրցանակի

10.10.2016

Փաափե Էսեյդուն, ով պատմության մեջ դարձել է Շեքսպիրի Համլետին մարմնավորած առաջին սևամորթ դերասանը, արժանացել է Մեծ Բրիտանիայի թատերական բարձրագույն «UK Theatre Awards» մրցանակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.com»-ին:

26-ամյա երիտասարդ դերասանը դանեմարքայի որդու կերպարը մարմնավորել է «Արքայական շեքսպիրյան ընկերության» պատրաստած ներկայացման մեջ, որը ռեժիսոր Սայմոն Գոդվինը բեմադրել է Էյվոն գետի վրա գտնվող Սթրադֆորդ քաղաքի թատրոնում:

Կիրակի՝ հոկտեմբերի 9-ին Լոնդոնում ստանալով իր մրցանակը Էսեյդուն այն իր համար «մեծ պատիիվ» է համարել և նշել, որ «շատ կարևոր է այն փաստը, որ ինքը եղել է «Արքայական շեքսպիրյան ընկերության» առաջին սև Համլետը», որը «նշանակալից է և ոչ նշանակալից՝ միևնույն ժամանակ»:

«Դա կարևոր է այն բանում, որ «Արքայական շեքսպիրյան ընկերությունը» հանդիսանում է ազգային կազմակերպություն, որը պարտավոր է ներկայացնել մեր երկրում ամեն ինչ՝ անկախ մեր հավատքից, մաշկի գույնից, կրոնից, սեռական կողմնորոշումից, ինչից էլի որ ցանկանաք»,- ասել է դերասանը և ավելացրել, որ ինքը կարևորում է, որ այս ամենը տեղի է ունենում հատկապես հիմա:

Նշենք, որ ավելի ու ավելի հաճախ է պատահում, երբ սևամորթ դերասանները խաղում են այնպիսի դերեր, որոնք ավանդաբար մարմնավորել են սպիտակամորթ դերասանները: Սակայն միշտ չի որ հանդիսատեսները ռեժիսորների այդպիսի որոշումները ընդունում են հաճույքով:

Այսպես, վերջերս աղմուկ էր բարձրացել այն փաստի շուրջ, որ 45-ամյա սևամորթ դերասանուհի Նոմա Դումեզվանին պետք է հանդես գար լոնդոնյան «Հարի Փոթերը և անիծյալ երեխան» բեմադրության մեջ: Այդ հարցում թատրոնի կայացրած վճռի պաշտպանությամբ հանդես էր եկել նույնիսկ հայտնի ստեղծագործության հեղինակ՝ Ջոան Ռոուլինգը:

Նշենք, որ բեմադրությունը կայացավ ըստ ռեժիսորական նախնական մտահղացման և ունեցավ մեծ հաջողություն:
    Դիտվել է 810 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ