Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ. Զախարով. «Եվ հույսը կփոխանցվի մարդկանց...»

04.16.2018

Ապրիլի 14-ին, Մոսկվայի «Լենկոմ» թատրոնն իր հանդիսատեսին ներկայացրեց «Ֆալստաֆը և Ուելսի արքայազնը» ներկայացումը, որը, ինչպես նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը, երևակայության խաղ է՝ ըստ շեքսպիրյան կատակերգությունների և ողբերգությունների թեմաների: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Պրեմիերայից առաջ ռեժիսորը նշել է, որ Շեքսպիրի դրամատուրգիան մարդկային բնավորությունների անգնահատելի շտեմարան է: «Դա հողագնդի ամենավերամբարձ և հոգևոր ներկայացուցիչներն են և մարդկային բանականության ամենից մութ և վտանգավոր արտահայտությունները»,- ասել է Զախարովը:

Ըստ նրա «Շեքսպիրը մեզ սովորեցրել է մտածել փիլիսոփայական կատեգորեաներով»: Նա կարծում է, որ անգլիացի դրամատուրգի գործերում «կարելի է բացահայտել մեր ներկա օրերի հիմնախնդիրների աղբյուրը»:

Զախարովը նշել է, որ «Ծաղրածուի՝ ավանտյուրիստի և հերոսի թեման, հավանաբար միշտ պետք է հետաքրքրի» իրենց թատրոնին: Նա ասել է, որ «Ֆալստաֆը իր նշանակությամբ համաշխարհային կերպար է», որի կյանքը իրենք ձգտել են երկարեցնել նոր ֆանտաստիկ ֆարսային իրադրություններում: Նա նաև ընդգծել է, որ ինքը նպատակ չի ունեցել կանոնավոր ձևով վերարտադրել սկզբնաղբյուրի տեքստը:

«Մենք թույլ ենք տվել երևակայել և հորինել տեքստեր, որոնք, հնարավոր է, որ Շեքսպիրի մոտ չկան»,- բացատրել է Զախարովը և ավելացրել. «Այնպես որ, ես ճշգրիտ չեմ կարող ասել, որտեղ է մեծն Շեքսպիրը» և որտեղ է «Լենկոմի» վարկածը, որի մեջ մենք աշխատել ենք ներարկել որոշակի լավատեսություն:

«Ես հետևում եմ այն տեսակետներին, որ բոլոր պայմաններում թատրոնը պետք է լինի ուրախ տեսարան: Պատահական չէ, որ մեր նախապապերը Օստրովսկու «Ամպրոպի» ցուցադրությունից հետո պահանջում էին ցուցադրել ոդևիլ, որպեսզի թատրոնից բաժանվեն լավ տրամադրությամբ»,- ասել է Մարկ Զախարովը և ավելացրել. « Բացի այդ մեր այսօրվա դժվարություններին չի կարելի բեմից ավելացնել ինչ-որ խավար: Ուզում ես հավատալ, որ հիմնախնդիրները կհաղթահարվեն, և հույսը կփոխանցվի մարդկանց»:






Այս թեմայով այլ հղումներ-1

Լուսանկարն՝ «ria.ru» ի:

    Դիտվել է 898 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ