Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դ. Ֆ. Պասկա. «Դուրս գալ մի տարածության մեջ, որտեղ գոյություն չունի ոչ գիշեր, ոչ ցերեկ»

11.07.2017


Սակտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնը նախապատրաստվում է իր հարկի տակ ընդունել կրկեսի աշխարհում համաշխարհային մեծություն համարվող Դանիել Ֆինցի Պասկայի ղեկավարած կոլեկտիվին: Այդ հյուրախաղերը նախատեսված են 2018թ.-ի հունվարի 13-21-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vmireteatra.ru»-ին:

Ռեժիսոր և դերասան Դանիելե Ֆինցին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կներկայացնի արդեն մեծ հռչակ ստացած «La Verita» շոուն:

Այս բեմադրության մեջ Ֆինցին իրար հետ համատեղել է թատրոնը և կրկեսը, երաժշտությունը և պարը:

Ռեժիսորի այս գործն իր ոճով նման է սյուրռեալզմի կնքահայրերից մեկի՝ Սալվադոր Դալիի մտահայեցողությանը, իսկ ավելի ստույգ 1940թ.-ին Նյու-Յորքում «Խելակորույս Տրիստանը» ներկայացման վարագույրի նրա նկարչական ձևավորմանը:
Ժանրով «La Verita»-ն միմյանց հաջորդող երկու սյուրռեալիստական նկարների ակրոբատիկ պոեմ է, որտեղ 11 արտիստներ ներկայացնում են սիրո և ճշմարտության մասին մի պատմություն:

«Ակրոբատիկան և ֆիզիկական թատրոնը մեզ հնարավորություն են տալիս դուրս գալ մի տարածության մեջ, որտեղ գոյություն չունի ոչ գիշեր, ոչ ցերեկ, որտեղ ցած թափվող լույսը չի որոշակիացնում իրական գոյություն ունեցող օբյեկտները, այլ, ստեղծելով նորից, ձևավորում է դրանք»,- ասում է Դանիելե Ֆինցի Պասկան:

Ըստ նրա, ակրոբատիկայի լեզուն «մեզ տանում է անգիտակցականի մեջ, թույյլատրում է տեսնել ներքին լանդշաֆթները, որոնք հաճախ ավելի համոզիչ են, քան իրականները»: Պասկան նշում է, որ Դալիի բնապատկերները չես կարող որոշել գիշերային են, թե ցերեկային: Պատասխանների երկու տարբերակներն էլ ճիշտ չեն: «Դալին պատկերում է այլ չափումներ, երազների չափումներ»,- ամփոփում է իր խոսքը ռեժիսորը:

Դանիելե Ֆինցի Պասկան ծնվել է 1964թ.-ին, Շվեյցարիայի Լուգանո քաղաքում: 1983թ.-ին նա մեկնել է Հնդկաստան, որտեղ որպես կամավորական մասնակցել է անբուժելի հիվանդ մարդկանց բուժօգնության գործերին: Վերադառնալով Շվեյցարիա նա իր եղբոր՝ Մարկոյի և Մարիա Բոնզանիգոյի հետ հիմնում է «Սունիլ» թատրոնը, որի բեմադրություններում դերասանական խաղը, ծաղրածուական ելույթը և պարը համադրվում են միմյանց հետ: Իրենք՝ այս թատերական տեխնիկայի հիմնադիրները, այս բեմախաղային տեխնիկան անվանում են «Քնքշանքի թատրոն»:

Դանիելե Ֆինցի Պասկան հայտնի անուն է համաշխարհային բեմարվեստում: Նա նաև բեմադրություններ է իրականացնում այլ թատրոններում: Օրինակ, նա Մոսկվայում Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի պատվերով Մոսսովետի թատրոնում բեմադրել է «Դոնկա-Ուղերձ Չեխովին» ներկայացումը, որի պրեմիերան կայացել է 2010թ.-ի հունվարի 29-ին: 2011թ.-ին Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում բեմադրել է «Աիդա» օպերան, իսկ մեկ տարի անց՝ 2012թ.-ին պետերբուրգցի երաժշտասերներին է ներկայացրել Վերդիի «Ռեքվիեմի» իր մեկնաբանությունը:

    Դիտվել է 873 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ