Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինոռեժիսոր Սոկուրովի թատերական բեմադրությունը սպիտակ էկրանին

06.07.2022


Ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը հանդիսատեսին կներկայացնի իր հերթական թատերական գործի ՝ «Go. Go. Go» բեմադրության տեսագրված տարբերակը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Իտալական «Teatro Olimpiсо» թատրոնում իրականացված բեմադրությունը Սոկուրովի թատերական կարիերայում նոր է, քանի որ ռեժիսորն առաջին անգամ է բեմ բարձրացնում դրամատիկական ժանրի գործ։

Այս ներկայացման համար մեկնակետ է հանդիսացել բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու «Մարմար» պիեսը։ Այս հակաուտոպիական բեմադրության մեջ ռեժիսորն ավելացրել է առանձին փաստեր պիեսի հեղինակի կյանքից և նրա բանաստեղծություններից։։ Սյուժեի հիմքում ցմահ բանտարկված երկու հերոսների կյանքն է։
Տեսաֆիլմը ցուցադրվելու է Մոսկվայի «Գեղարվեստական» կինոթատրոնում։

«Ռուսաստանցի եվրոպացի Սոկուրովը, որը կարող է առանց թակելու մտնել այլ մշակույթների մենթալիտետ, բացարձակ ճանաչելի է իր միզանսցեններում, իր գեղագիտական նախապատվություններում, մարդու և գազանայինի, պատմության և մշակույթի մասին իր մտորումներում, դրանց պարադոքսային միահյուսումներում և մարդկային կյանքի վրա ունեցած ազդեցություններում»,֊ նշված է «Գեղարվեստական» կինոթատրոնի կայքում։

«Go. Go. Go» ներկայացման տեսագրված տարբերակով մոսկովյան կինոթատրոնը սկսում է Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերի հետհայաց ցուցադրությունը՝ նվիրված նրա ստեղծագործական գործունեության 50֊ամյակին։ Այն կկայանա հունիսի 8֊ից 19֊ը Ռուսաստանի մայրաքաղաքի «Գեարվեստական» և «Պիոներ» կինոթատրոններում։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 445 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ