Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չեխովյան հերոսների անունները սոսկ հնչյունների համակցություններ չեն

01.25.2017


Մարդու անունը ազդում է նրա ճակատագրի վրա: Այս թեզն է առաջ քաշում իր «Վանյան և Սոնյան, և Մաշան, և Գվոզդը» պիեսում ամերիկացի դրամատուրգ Քրիսթոֆեր Դյուրանգը, որի բեմադրության ուղղությամբ անցյալ տարվա նոյեմբերից նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vmireteatra.ru»-ին:

Քրիստոֆեր Դյուրանգի ստեղծագործությունը առաջին անգամ է ներկայացվելու Մոսկվացի խստապահանջ հանդիսատեսի ուշադրությանը: Այս լիրիկական կատակերգության հիմքում ընկած է նախկին դպրոցական ուսուցիչների և նրանց երեխաների հետաքրքրական պատմությունը: Ծնողները շատ են հրապուրված թատրոնով և հատկապես Չեխովի ստեղծագործություններով: Նրանց սերը դեպի ռուս դասականը այնքան մեծ է, որ, նույնիսկ, իրենց երեխաներին անվանակոչում են գրողի ստեղծած հերոսների անուններով՝ Վանյա, Սոնյա և Մաշա:

Թատերական պատումի զարգացման ընթացքում պարզվում է, որ չեխովյան հերոսների անունները սոսկ հնչյունների համակցություններ չեն, այլ միանգամայն լուրջ գործոն դրանք կրողների համար, քանի որ նրանց ճակատագրերում զգավում են դասական այդ կերպարներին բնորոշ նրբահյուս մոտիվներ:

Ներկայացումը բեմադրում է «Սատիրիկոնի» գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը:
    Դիտվել է 986 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ