Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սարսափից զինաթափված մարդկային արժանապատվությունն՝ ըստ Կուլյաբինի

08.17.2023

Էստոնիայի Vene Teater ռուսական թատրոնի 76֊րդ թատերաշրջանը կմեկնարկի Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձերծված պատերազմի պատճառով այս երկիր տարագրված ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի «Սարսափը և հուսահատությունը երրորդ կայսրությունում» բեմադրության պրեմիերայով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Բերթոլդ Բրեխթի այս պիեսը առանձին 24 դրվագների յուրահատուկ հավաքածո է։ Որպես օրինաչափություն, ռեժիսորները սահմանափակվում են այդ դրվագների մի մասով։ Կուլյաբինը իր բեմադրությունը ստեղծելիս բացառություն չէ։ Ըստ թատրոնի հաղորդագրության Կուլյաբինը բեմադրության մեջ օգտագործել է այդ դրվագների կեսը՝ որոնց թվում նաև «Հրեհուհի֊կինը» և «Լրտեսը»։

Բրեխթն այս պիեսը ստեղծել է 1934–1938թթ․֊երին, երբ տարագրվել էր Դանիա։ Պիեսում, ըստ էության, դրամատուրգը ոչինչ չի հորինել։ Դրանք տարագրության մեջ գտնվող մարդկանց պատմությունների արձանագրություններ են։ Դրանցում հեղինակը սթափ և անխնա վերլուծում է այն, թե ինչպե՞ս է քաղաքական ռեժիմի սուտը բարոյազրկում է մարդկանց, ինչպե՞ս է նրանց օգտագործում իշխանությունը, ինչպե՞ս են խարխլվում ընտանեկան արժեքները, որքա՞ն ստորացված ու սարսափից զինաթափված է մարդկային արժանապատվությունը, ինչպե՞ս են մարդիկ կորցնում բռնությանը դիմադրելու ունակությունը և հնարավորությունը։

Ի դեպ, Ռուսաստանում 2022թ․֊ի մայիսին Բրեխթի «Սարսափը և հուսահատությունը երրորդ կայսրությունում» պիեսը ներկայացվում էր Մոսկվայի գետնուղիներում Վսեվոլոդ Լիսովսկու և նրա ղեկավարութկամբ գործող թատերախմբի արտիստների կողմից։ Այդ ցուցադրությունները, որպես օրինաչափություն, ավարտվում էին ռեժիսորի ձերբակալությամբ, իսկ սեպտեմբերին նրան տուգանեցին ռուսական բանակը վարկաբեկելու համար։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 183 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ